Կարևոր իրադարձություններ

Լատվիայում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել

19 Հոկտեմբեր, 2021 16:59
Լատվիայում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել

Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 15-ը Լատվիայում հայտարարված է լոքդաուն: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Դանիել Պավլուցը: Որոշման պատճառը պատվաստումների ցածր մակարդակն է:

Ժամը 20:00-ից մինչև 5:00-ը երկրում լինելու է պարետային ժամ: Լատվիայի բոլոր բնակիչները՝ անկախ այն հանգամանքից՝ պատվաստված են, թե ոչ, չեն կարողանա դուրս գալ տներից:

Այդ ընթացքում կգործեն միայն այն խանութներն ու հաստատությունները, որոնք վաճառում են առաջին անհրաժեշտության ապրանքներ և մատուցում են հույժ անհրաժեշտ ծառայություններ: Դպրոցները՝ բացառությամբ տարրական դասարանների, կանցնեն են հեռավար ռեժիմի, իսկ անրային բոլոր միջոցառումները կարգելվեն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին