Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Թուրքիա

19 Հոկտեմբեր, 2015 09:43
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Թուրքիա

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդն այսօր կայցելի Անկարա։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայում Նուլանդը կքննարկի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և փախստականներին առնչվող ճգնաժամը, ինչպես նաև Թուրքիայի անվտանգության այլ սպառնալիքներ՝ հայտնել է Պետդեպը։

Նուլանդը նաև կայցելի Իսպանիա և Հունաստան։ Իսպանիայում երկուշաբթի Նուլանդը կմասնակցի թագավոր Ֆելիպե VI-ի և կառավարության ղեկավարության հետ այդ երկրում գտնվող պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումներին:

Պետքարտուղարի օգնականը հոկտեմբերի 20-ին կայցելի Աթենք, որտեղ կքննարկի տնտեսական բարեփոխումները, փախստականների ճգնաժամն ու էներգիայի դիվերսիֆիկացման աղբյուրները։

 

Լրահոս

Դիտել ավելին