Կարևոր իրադարձություններ

Շերամի փողոցում երեխա է վրաերթի ենթարկվել․ նա հոսպիտալացվել է

19 Հոկտեմբեր, 2021 15:50
Շերամի փողոցում երեխա է վրաերթի ենթարկվել․ նա հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի խաչմերուկի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա․ Հ․-ն, վրաերթի է ենթարկել Գ․ Ա․-ին (ծնված 2010 թ․):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին