Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի կարող կատարել իր պարտականությունները առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը՝ վկայակոչելով է Պրահայի զինվորական համալսարանական հիվանդանոցի եզրակացությանը, փոխանցում է DW ռուսական ծառայությունը:
Զեմանի առողջական վիճակի վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումը «ծայրահեղ անորոշ» է, և առաջիկա շաբաթներին նրա աշխատանքի վերադառնալը «քիչ հավանական է», ասել է Չեխիայի Սենատի ղեկավարը:
Հոկտեմբերի 10-ին վերակենդանացման բաժանմունքում հայտնված 77-ամյա Զեմանի ճշգրիտ ախտորոշումը չի հրապարակվում, սակայն Չեխական լրատվամիջոցները գրում են, որ հոսպիտալացումը կարող է կապված լինել լյարդի սրված խնդիրների հետ: Քաղաքական գործիչը տառապում է շաքարային դիաբետով, նա տեղաշարժվում է սայլակով։