Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

19 Հոկտեմբեր, 2021 12:40
Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ եռակողմ աշխատանքային խմբով հանդիպմանը։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- նշեց Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ եթե խոսում ենք ապաշրջափակման մասին ու հավատում ենք այդ գաղափարին՝ բնականաբար, դա տարածաշրջանային նշանակություն ունեցող երևույթ է ու Հայաստանի համար շատ կարևոր է։

«Տարածաշրջանային դերակատարությունը խաղաղության հիմնական երաշխիքն է կամ երաշխիքներից մեկը։ Իհարկե, այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետևանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ-որ լուծումների գալ, բայց եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավել որևէ այլ կողմ, ո՛չ, չկա նման բան», - ասաց Գրիգորյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին