Կարևոր իրադարձություններ

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է վերահաշվարկի մասին 7 դիմում․ ԿԸՀ

19 Հոկտեմբեր, 2021 12:35
Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է վերահաշվարկի մասին 7 դիմում․ ԿԸՀ

2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 19-ը` ժամը 11.00-ն:

​Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 7 դիմում է ստացել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը (նստավայրը՝ ք.Գորիս): Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել Տաթև համայնքի 34/20, 34/21, 34/22, 34/23, 34/24, 34/25 և Գորիս համայնքի թիվ 34/12 տեղամասում:

Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել նաև սեփական նախաձեռնությամբ իրականացնել վերահաշվարկ Տաթև համայնքի 34/19 տեղամասում և Տեղ համայնքի 34/27 տեղամասում:

​Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

​Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը այսօր՝ ժամը 14:00-ից կսկսի իրականացնել վերահաշվարկը:

 

Լրահոս

Դիտել ավելին