Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

19 Հոկտեմբեր, 2021 12:13
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 20-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա:

Այս մասին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոշման մեջ նշվում է.

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2021 թվականի հոկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել՝

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանինը և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Արմեն Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

Լրահոս

Դիտել ավելին