Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին մարդատարը բախվել է համընթաց մեքենային, այնուհետ արգելապատնեշին. կա տուժած

19 Հոկտեմբեր, 2021 12:07
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին մարդատարը բախվել է համընթաց մեքենային, այնուհետ արգելապատնեշին. կա տուժած

Հոկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:55-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1980թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան բախվել է համընթաց երթևեկող «Օպել Աստրա» ավտոմեքենայի հետնամասին, այնուհետև դուրս եկել ճանապարհից, բախվել երկաթե արգելապատնեշին և ընկել հարակից տարածքը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

 

Լրահոս

Դիտել ավելին