Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր կրկին քննարկվում էր փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն նա քվեարկությամբ կրկին չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: