Կարևոր իրադարձություններ

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

19 Հոկտեմբեր, 2021 10:56
Հեղինակ՝ Արտակ Հովհաննիսյան
Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։

Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ու գրել.

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:

Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»։

 

Լրահոս

Դիտել ավելին