Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485,5
    492,5

  • EUR

    548,5
    560,5

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահը ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր

19 Հոկտեմբեր, 2021 10:38
ՊԵԿ նախագահը ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:

ՀՀ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Կարևորվել է երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արագ և արդյունավետ լուծումներ տալ առաջացած աշխատանքային հարցերին:

Լրահոս

Դիտել ավելին