Կարևոր իրադարձություններ

Մի խումբ հայտնի գործիչներ հրավիրվել են Քննչական կոմիտե. «Հրապարակ»

19 Հոկտեմբեր, 2021 08:03
Մի խումբ հայտնի գործիչներ հրավիրվել են Քննչական կոմիտե. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան Չոբանյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Վահագն Չախալյանին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Նրանք անցնում են հունվարի 28-ին միտինգ անելու պատճառով հարուցված քրեական գործով, որը նախապես հարուցվել էր պետական շենք-շինությունները զավթելու հոդվածով։

Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ բողոքի ակցիաների մասին է: Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղեկություն ունեն, որ քննչական մարմինը մտադիր է փոխել քրեական հոդվածն ու նոր մեղադրանք առաջադրել իրենց` «իշխանությունը զավթելու» հոդվածով։

Որպեսզի պատկերացնեք այս մեղադրանքի աբսուրդը, մի փաստ միայն. գործով, որպես ապացույց, ներկայացվել է մի ոստիկանի ցուցմունք, որը նշել է, որ միտինգում կոչ անողներից մեկի ձայնը նմանեցրել է Արագած Ախոյանի ձայնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին