Կարևոր իրադարձություններ

Լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը

19 Հոկտեմբեր, 2021 00:08
Հեղինակ՝ Հայաստանի ազգային գրադարան
Լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը

«Իմ Հայաստան» ծրագրի մարզային թանգարանների զարգացման ծրագրերի շրջանակում լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը։ Գիրքը հրատարակության է պատրաստվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային գրադարանը:

Մենագրությունը ներառում է Վայոց Ձոր պատմաշխարհագրական երկրամասի մշակութային ժառանգության զանազան հայեցակետերին վերաբերող հետազոտություններ:

Հետազոտությունների հեղինակները ՀՀ տարբեր գիտակրթական և մշակութային հաստատությունների գիտաշխատողներ են։

 Մհեր Ղազինյանի հեղինակած գիտական հաղորդումը՝ «Վայոց-Ձորի մարզի գրադարանները. անցյալը, ներկան և ապագան» ևս ընդրկված է գիտական մենագրությունում: Մհեր Ղազինյանը Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներից է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին