Կարևոր իրադարձություններ

Խստացված ստուգայցեր՝ բազմապատկված ուժերով. նշանակվել է 2 տուգանք. ԱԱՏՄ (տեսանյութ)

18 Հոկտեմբեր, 2021 22:48
Խստացված ստուգայցեր՝ բազմապատկված ուժերով. նշանակվել է 2 տուգանք. ԱԱՏՄ (տեսանյութ)

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն այսօր ոստիկանության հետ համատեղ, բազմապատկված ուժերով, խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

Տեսչական մարմինը քովիդ անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերել՝ 47 խախտում, նշանակել՝ 2 տուգանք,

 այդ թվում՝

  • հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 խախտում,

  • դեղատներ՝ 50 ստուգայց, 11 խախտում,

  • հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ 5 ստուգայց, 1 խախտում,

  • նախադպրոցական կրթության հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

  • գեղեցկության սրահներ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

  • բուժ․հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

  • մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 132 ստուգայց, 18 խախտում,

  • գրասենյակային տարածքներ՝ 25 ստուգայց, 7 խախտում,

  • արտադրական տարածք՝ 3 ստուգայց, 1 խախտում:

 

Լրահոս

Դիտել ավելին