Կարևոր իրադարձություններ

Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների հարազատներին

18 Հոկտեմբեր, 2021 21:56
Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների հարազատներին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաև զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացրած խնդիրներին ու մտահոգություններին և պատասխանել նրանց հարցերին: Արշակ Կարապետյանը վստահեցրել է, որ նշված խնդիրները գտնվում են ինչպես իր, այնպես էլ երկրի վարչապետի և ամբողջ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին