Կարևոր իրադարձություններ

Մահացել է ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը

18 Հոկտեմբեր, 2021 21:30
Մահացել է ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի պաշտոնական կայքից:

րոֆեսոր Գաբրիելյանն ուսանել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմաներեն լեզու և գրականություն բաժնում: 1982 թ. եղել է ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի լեզվահնչյունային կաբինետի վարիչը, 1988 թ. պաշտպանել է թեկնածուականը՝ միաժամանակ դասախոսելով ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնում, իսկ 1989 թ.՝ դոկտորական ատենախոսությունը: Շարունակել է իր գիտական գործունեությունն ինչպես հարազատ բուհում, այնպես էլ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում: 2004 թ. ԵՊՀ պրոֆեսոր է, եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ (1989-1991 թթ.), ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 009 խորհրդի անդամ (1998 թ.) 1999 թ. առ այսօր՝ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ:

 

Յուրիկ Գաբրիելյանը մեկ տասնյակից ավելի ուսումնական, մեթոդական ձեռնարկների, երկու մենագրության և երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

 

Լրահոս

Դիտել ավելին