Կարևոր իրադարձություններ

ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

18 Հոկտեմբեր, 2021 21:19
ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի (gr-dem) պատվիրակությունը Զինվորի տանն էր: Այս մասին տեղեկանում ենք «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տարածած հաղորդագրությունից:

Նրանք Զինվոր տան տնօրեն  Հայկուհի Մինասյանի և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի հետ ուղեկցությամբ շրջեցին Զինվորի տանը, ծանոթացան զինվորների բուժման պայմաններին:

Դեսպանները դրականորեն շեշտեցին, որ այսպիսի վերականգնողական կենտրոն ոչ մի երկրում չեն հանդիպել:

Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը տղաներից մեկի ձեռքով պատրաստված բնական թիթեռով կոմպոզիցիան նվիրեց Պատվիրակության ղեկավար, ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Դեսպան Մարթեն Էհնբերգին:

 

Լրահոս

Դիտել ավելին