Կարևոր իրադարձություններ

ԱՆ փոխնախարարը Սյունիքում պատվաստման գործընթացի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել

18 Հոկտեմբեր, 2021 19:47
ԱՆ փոխնախարարը  Սյունիքում պատվաստման գործընթացի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Սյունիքում է ու այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի՝ առողջապահական ու կրթական ոլորտի պատասխանատուները, Գորիսի, Կապանի, Քաջարանի ու Մեղրու տարածաշրջանների խոշոր դպրոցների եւ առողջապահական հիմնարկների ղեկավարները։

Հանդիպման նպատակն էր հնարավորինս վեր հանել ու քննարկել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում առկա խնդիրները, վերլուծել այդ առումով մարզի ներկայիս վիճակը։ Կարեւորվեց ապատեղեկատվության դեմն առնելու ու բնակչության ճիշտ իրազեկման աշխատանքների կազմակերպումը։ Խորհրդակցության մասնակիցները նաեւ ներկայացրեցին իրենց փորձն ու հանդիպող դժվարությունները, առաջարկներ հնչեցրին։

Փոխնախարարը հանդիպում կունենա նաեւ Սիսիանի տարածաշրջանում։

 

Լրահոս

Դիտել ավելին