Կարևոր իրադարձություններ

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում

18 Հոկտեմբեր, 2021 18:36
Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին հայտնում են Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակից:

Բեռլինի եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան, Հայ կենտրոն և Հերոսների վերականգնողական քաղաք հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը նախաձեռնել են ծրագիր, որ կոչված է վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորներին լավ կրթության ապահովմամբ: 

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է ծրագրի բացմանը:

Նա կարևորել է նման ծրագրի իրականացնումն ու սփյուռքի այս մակարդակի ներգրավվածությունը, ինչը հնարավորություն կտա պատերազմով անցնած զինվորներին և կամավորներին մոտ ապագայում ունենալ բարձր վարձատրվող մասնագիտություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին