Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն արդեն առաջին պտուղներն է տալիս․ դատարանում վարույթ է ընդունվել առաջին հայցադիմումը

18 Հոկտեմբեր, 2021 18:27
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն արդեն առաջին պտուղներն է տալիս․ դատարանում վարույթ է ընդունվել առաջին հայցադիմումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն արդեն առաջին պտուղներն է տալիս․ դատարանում վարույթ է ընդունվել առաջին հայցադիմումը։

Ըստ այդմ` իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին ԱԱԾ աշխատակից, Արդարադատության գնդապետ Ս. Հ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ,
Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ,
Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ,
Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ,
«Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215.707.500 ՀՀ դրամ,
14.361.672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով,
Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34.700.000 ՀՀ դրամ,
«PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11.250.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մի քանի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեքը։

Արդարության և արդարադատության ճանապարհը բարդ ու ժամանակատար է, սակայն վերջին երեք տարիներին արդարադատության ոլորտում կատարված համակարգային բարեփոխումները արդեն իսկ միս ու արյուն են ստանում և երկար չեն սպասեցնի»։

 

Լրահոս

Դիտել ավելին