Կարևոր իրադարձություններ

Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

18 Հոկտեմբեր, 2021 18:15
Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Հայաստանի պետական գործիչ, գրող,հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Այս մասին Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, նշել է «Հրապարակ»-ի հետ զրույցում՝ ասելով՝ «Բայց այս պահին որոշակի բան չեմ կարող ասել, ոչ մի բան հստակ չէ։ Հետո կիմանաք»:

Վանո Սիրադեղյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու առաջարկ էին արել ՀԱԿ-ը, ապա նաև գրող Տիգրան Պասկևիչյանը: Վերջինս մասնավորապես նշել է.

«Վանոն չկա… Ափսոս…Վանոյի չլինելը, թող ինձ ներեն հարազատները, այս իշխանության քննությունն է։ Վանոն պետք է հուղարկավորվի Կոմիտասի պանթեոնում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին