Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին (տեսանյութ)

18 Հոկտեմբեր, 2021 17:47
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հանրապետության նախագահը ողջունել է ուկրաինական պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը: «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների գործունեությունը և դերը շատ կարևոր են: Դուք աշխատում եք անմիջապես անհատների հետ, և մարդկանց ակնկալիքները ձեզնից շատ մեծ են»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը,  նախագահ Սարգսյանին տեղեկացնելով, որ Հայաստանում է խոշտանգումների կանխարգելման ոլորտում փորձի ուսումնասիրման նպատակով, նշել է, որ Հայաստանը և Ուկրաինան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և իր այցի շրջանակում ստորագրված հուշագիրը դրա համար լավ հիմքեր է ստեղծում:

Լրահոս

Դիտել ավելին