Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսով վարակված 11 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 30-ինը՝ ծանր

18 Հոկտեմբեր, 2021 14:25
Արցախում կորոնավիրուսով վարակված 11 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 30-ինը՝ ծանր

Արցախում հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 76 վարակակիր: Բժիշկները 11 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

«Ունենք մեկ մահվան դեպք։ 84-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ»:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14.543 քաղաքացու հետազոտություն, որից 1369-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Լրահոս

Դիտել ավելին