Կարևոր իրադարձություններ

Լուսնից դեպի Մարս. կայացել է «Քեմուրջյան-100» համաժողովը

18 Հոկտեմբեր, 2021 13:17
Լուսնից դեպի Մարս. կայացել է «Քեմուրջյան-100» համաժողովը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, գիտնականներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էոր իր համար մեծ պատիվ է բացել մեծ գիտնականիինժեներիքաղաքացու և հայի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համաժողովը:

«Մեզնից յուրաքանչյուրի կյանքի գնահատականն ի վերջո տալիս է պատմությունը: 100 տարին արդեն պատմություն է։ Լինում են դեպքերերբ ապրում ես կյանքդարածիդ կամ չարածիդ գնահատականը կա՛մ չի տրվումկա՛մ սխալ է տրվումմիայն ժամանակն էոր մաքրում է ամեն երկրորդականը և թողնում այնինչ կարևոր էառանցքային էարժեք է ներկայացնում պատմության համարՄեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդհայ գիտնականմեկըով գնահատում է ամենըինչ նոր էստեղծագործական էորպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորել բոլորիս այդ հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվմաղթելոր նրա հետնորդներըմասնավորապես զավակըշարունակեն նրա գործըքանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակըլուսնագնացների ժամանակըմարսագնացների ժամանակը դեռ նոր է գալիս»,- ասել է նախագահը:

Կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը համաժողովը կարևորել է երիտասարդներին ոգեշնչելուգիտության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու տեսանկյունից։

«Խորհրդանշական է գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը սկսել՝ մեծարելով հայազգի գյուտարարին՝ Քեմուրջյանին, ում վաստակն անգնահատելի է համաշխարհային գիտության մեջ»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ 2022 թ.-ի սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը՝ «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո: Այն նվիրված կլինի Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին. 1971 թ.-ին Խորհրդային Միությունը Մարս է իջեցրել «Մարս-3» սարքը, որի մեջ էր գտնվում գիտնական-ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը»:

«Մեր մեծատաղանդ հայրենակցի պատվին կազմակերպվող այս միջոցառումը կարևորում եմ առաջին հերթին կրթական տեսանկյունից. այն հնարավորություն է գիտությունը այս կերպ ևս հանրահռչակելու, մեր սովորողներին վաղ տարիքից մոտիվացնելու, ներշնչելու, հայ դպրոցականին գիտությամբ վարակելու տեսանկյունից: Եվ մենք՝ որպես կրթության, գիտության և մշակույթի ոլորտները համակարգող գերատեսչություն, ասում ենք՝ մեր նպատակն ու առաքելությունն են հայ պատանուն, դպրոցականին ու երիտասարդին մշտապես ոգեշնչել գիտության ու գիտելիքի լույսով, խորապես ճանաչելի դարձնել մշակույթի ու արվեստի ճանապարհները, բարձրացնել կրթության տարածման և ուսումնառության մակարդակը: Այս առումով «STARMUS» փառատոնը լավագույն հնարավորություններից է այդ ճանապարհին, Քեմուրջյան գիտնականը՝ լավագույն օրինակներից մեկը: Սա է ուղին՝ ապահովելու, որ մեր սովորողների շարքերից դուրս գան ապագայի անվանի գիտնականները՝ Քեմուրջյանի նման հպարտություն պարգևելով մեր ժողովրդին»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Համաժողովի ընթացքում Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, ներկայացրել է անվանի գիտնականի կյանքն ու ժառանգությունը: Աշխարհի տարբեր երկրներից բանախոսները տեսակապի միջոցով զեկույցներ են ներկայացրել աստղագիտության, ատղաֆիզիկայի, տիեզերագնացության, այդ ոլորտներում գիտական վերջին ուսումնասիրությունների ու նվաճումների մասին: Կազմակերպվել է պանելային քննարկում «Տիեզերք և մարդկություն» թեմայով:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում։

ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենը (Jean-Jacques Dordain) ճեպազրույցի ընթացքում ընդգծել են համաժողովի նշանակությունը և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք «STARMUS» փառատոնի կարևորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին