Կարևոր իրադարձություններ

Մի շարք հասցեներում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»

18 Հոկտեմբեր, 2021 12:22
Մի շարք հասցեներում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գ.Նժդեհի, Սմբատ Զորավար, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի, Բրյուսով թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Իսկ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Հաղթանակ փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 նրբանցքների, Աշոտի, Դեղոյան, Լյովայի, Նորիկի, Վարդանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին