Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. տղամարդը կրակոցներ է արձակել նախկին կնոջ ուղղությամբ

18 Հոկտեմբեր, 2021 12:02
Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. տղամարդը կրակոցներ է արձակել նախկին կնոջ ուղղությամբ

Shamshyan.com տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ 

Կոտայքի բաժին  անհափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել։  Պարզվել է, որ այդ օրը ժամը 16։30-ի սահմաններում նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ՝ 39-ամյա Լյուդմիլա Ա-ի ուղղությամբ։  Վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։ 

Կայքի տեղեկություններով՝ Վազգեն Մ-ն և Լյուդմիլա Ա-ն նախկին ամուսիններ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին