Կարևոր իրադարձություններ

Արցախի համար նախատեսված 10 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Երևան

18 Հոկտեմբեր, 2021 11:32
Արցախի համար նախատեսված 10 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Երևան

Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի կարիքավորների և բազմազավակ երեխաների համար։ Բարեգործական կազմակերպությունների հավաքած օգնությունն ուղարկվել է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանից։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։ Թռիչքը կատարվել է՝ ըստ նախատեսվածի, խնդիրը կատարվել է հստակ և համակարգված», – ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։

Հայաստան հասած խմբաքանակում կան նաև սարքավորումներ՝ նախատեսված Արցախի հեռավոր շրջաններում, սահմանամերձ կրթական հաստատությունների համար։

«Մոսկվայում հավաքվել է ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական օգնությունն ու ռուս խաղաղապահների օգնությամբ տեղափոխվել Մոսկվայից։ Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցությունը կլինի նույնքան բարենպաստ, ինչպես հիմա է։ Շնորհակալություն բոլորին, Ռուսաստանի Դաշնությանն ու խաղաղապահ զորակազմին», – ասել է «Մերսի» բարեգործական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։

Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։

«ՀՀ է ուղարկվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, էլեկտրական վառարաններ, որոնք կփոխանցվեն մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաև նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին»,- այս մասին ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։

«Սա առաջին և վերջին նման ակցիան չէ: Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական առաքելությունը համակարգային բնույթ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղում: Ռուս խաղաղապահների իրականացնում են մի շարք այլ գործողություններ ՝ տեղի բնակիչների հետ աշխատանքից մինչև օգնության կարիք ունեցողների մասին տեղեկատվության հավաքում և բարեգործական կազմակերպությունների հետ շփումից մինչև այն, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի խնամքի հաստատության»,- հայտնում է գերատեսչությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին