Կարևոր իրադարձություններ

Նորոգվել է Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհին գտնվող քայքայված կամուրջը

18 Հոկտեմբեր, 2021 10:15
Նորոգվել է Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհին գտնվող քայքայված կամուրջը

Վերականգնվել է Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրից դեպի Մրգաշատ տանող ավտոճանապարհի (Հ-15 /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) կմ 1+300 հատվածում գտնվող կամուրջը։

Նշված ճանապարհը նորոգվել է մոտ երկու տասնամյակ առաջ և այժմ անբերակարգ վիճակում է։

Տարիների ընթացքում քայքայվել էին ճանապարհի 1.3-րդ կիլոմետրի վրա գտնվող կամրջի բետոնե պանելները, առաջացել էին նստվածքներ, և փոսային նորոգումներով ու ընթացքիկ սպասարկման աշխատանքներով հնարավոր չէր վերացնել առկա թերություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։

Նշված ճանապարհը սպասարկող «Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից ճանապարհի ընթացիկ պահպանման և սպասարկման շրջանակներում ճանապարհի երթևեկելի մասում փոխվել են կամրջի 3 պանելները, տվյալ հատվածում կատարվել են բետոնապատման և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս աշխատանքներն իրականացվել են ճանապարհի անցանելիությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ ճանապարհի տարբեր հատվածներ ներառված են 2022թ. հիմնանորոգման ծրագրերում։

 

Լրահոս

Դիտել ավելին