Կարևոր իրադարձություններ

Երևանում ռուսական համարանիշներով «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

17 Հոկտեմբեր, 2021 22:41
Երևանում ռուսական համարանիշներով «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հոկտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմանում Լևոն Պողոսյանը՝ իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղա հետիոտնի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:    

 

Լրահոս

Դիտել ավելին