Կարևոր իրադարձություններ

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 33.23% է

17 Հոկտեմբեր, 2021 21:50
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 33.23% է

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին