Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավոր

17 Հոկտեմբեր, 2021 21:04
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավոր

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ՝ հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 19-ամյա Ալիկ Գասպարյանի վարած Infiniti մակնիշի, 33-ամյա Ազատ Զարգարյանի վարած Range Rover մակնիշի, 33-ամյա Արթուր Մինասյանի վարած Mazda մակնիշի և 35-ամյա Տիգրան Կարապետյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Լիլիթ Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Մանրամանսները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին