Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Անձնագրերի վավերականության ժամկետը կկրճատվի․ նոր նախագիծ

17 Հոկտեմբեր, 2021 20:38
Անձնագրերի վավերականության ժամկետը կկրճատվի․ նոր նախագիծ

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ։

Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների:

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:

Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանել 2 տարին:

Լրահոս

Դիտել ավելին