Կարևոր իրադարձություններ

Նոր Երզնկա գյուղում հրդեհ է բռնկվել

17 Հոկտեմբեր, 2021 18:29
Նոր Երզնկա գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Եզնկա գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել` 16:40-ին: Այրվել է մոտ 350 հակ կուտակած անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին