Կարևոր իրադարձություններ

Գորիսից հավաստի տեղեկություն ունենք, որ «Առուշ Առուշանյան» դաշինքը ընտրակաշառք է բաժանել. Դանիել Իոաննիսյան

17 Հոկտեմբեր, 2021 17:17
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Գորիսից հավաստի տեղեկություն ունենք, որ «Առուշ Առուշանյան» դաշինքը ընտրակաշառք է բաժանել. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Որոշ լուրեր Սյունիքից.
 
1. Տեղ գյուղում, ուր առավոտվանից ՔՊ-ն ընտրողների է բերում-տանում (այդ թվում` առանց համարանիշերի մեքենաներով), ժամը 14։30-ի դրությամբ 639 ընտրողներից 64-ը քվեարկել են օգնողի միջոցով։
Որպես կանոն, այդ օգնողները իրենք են որոշում, որ պիտի օգնեն ու քվեախցիկում ընտրողին չեն էլ հարցնում, թե ում է ուզում քվեարկի` պարզապես ընտրողի ներկայությամբ քվեարկում-գնում են։
2. Նույն գյուղում ՔՊ-ից ավագանու անդամի թեկնածու (ով Սյունիքի մարզպետի ազգականն է) սպառնացել է «Ապրելու Երկիր» կուսակցությունից ավագանու մեկ այլ թեկնածուի։
3. Գորիսում մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել «Առուշ Առուշանյան» դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին։ Իրավապահները տեղեկացված են։
4. Տաղ և Գորիս համայնքների ղեկավարների պաշտոնակատարների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասով հանցագործության մասին հաղորդումներ ենք պատրաստում, շուտով կներկայացնենք դատախազություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին