Կարևոր իրադարձություններ

News.am, YerevanToday.am և Antifake.am- ի ներկայացուցիչները ԿԸՀ-ում հավատարմագրված չեն, բայց այցելում են ընտրատեղամասեր. Իոաննիսյան

17 Հոկտեմբեր, 2021 16:38
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
News.am, YerevanToday.am և Antifake.am- ի ներկայացուցիչները ԿԸՀ-ում հավատարմագրված չեն, բայց այցելում են ընտրատեղամասեր. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«News.am, YerevanToday.am և Antifake.am կայքերի ներկայացուցիչները առանց դրա իրավունքի (ԿԸՀ-ում հավատարմագրված լինելու) այցելում են Գորիսի մի շարք ընտրական տեղամասեր։
 
Բոլոր ընտրական տեղամասերում այժմ զգուշացնում ենք, որ համապատասխան իրավունք չունեցող այդ անձանց չթույլատրեն մտնել տեղամասեր։
Էպիկն այն է, որ լրագրող ներկայացող այդ անձանցից շատերը խոսում են այլոց կատարած ու անգամ չկատարած խախտումներից։
Կից է ԿԸՀ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ցանկը ու Գորիսի մի քանի տեղամասերի գրանցամատյանների համապատասխան էջերի նկարներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին