Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ

17 Հոկտեմբեր, 2021 16:13
Ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com – ը, ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Սամվել Թ.-ի վարած Nissan X-Trail  մակնիշի և 35-ամյա Սերժիկ Ս.-ի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով  Nissan-ն էլ բախվել է երկաթե  գովազգային վահանակին:

Nissan-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 32-ամյա Հրանուշ Ա.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 3-ամյա Սյունե Թ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին