Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

17 Հոկտեմբեր, 2021 12:26
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 16-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր։ Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 36-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 367 քաղաքացու հետազոտություն, որից 1348-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին