Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Բալասանյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացումը

17 Հոկտեմբեր, 2021 00:13
Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Բալասանյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացումը

Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 56/2 շենքի բակում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Արթուր Բալասանյանի հիշատակը հավերժացնող պուրակի, խաչքարի և հուշաղբյուրԻ բացման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, Արթուրն իր ծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի՝ Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասում: 

Հոգևոր հոր կողմից խաչքարի և պուրակի օծումից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված հերոսների հիշատակը:

Հուշակոթողի բացումը կատարեցին հերոս Արթուրի քույրերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին