Կարևոր իրադարձություններ

Ոստիկանապետի հրամանով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել

16 Հոկտեմբեր, 2021 20:52
Ոստիկանապետի հրամանով  կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանության բարձրագույն սպայական կազմում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, Հ ոստիկանապետի հրամանով Սարիբեկ Ռոստոմյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:  

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Վարդան Խաչատուրյանը ազատվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ:  

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կարեն Գևորգյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ:  

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:  

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Հովիկ Մարտիրոսյանը  նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին