Կարևոր իրադարձություններ

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Քասախ գյուղում. ՀՀ ոստիկանություն

16 Հոկտեմբեր, 2021 20:31
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Քասախ գյուղում. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության Նաիրիի բաժնի և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Վահրամ Բ.-ն, որը սեպտեմբերի 24-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վահրամ Բ.-ն ներկայացվել է Շենգավիթի բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին