Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ միջոցառմանը

16 Հոկտեմբեր, 2021 19:41
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ միջոցառմանը

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված` «Մայրի՛կ հետազոտվիր, որ լինես առողջ» խորագրով բժշկա-սոցիալական ծրագրին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հանրային միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը հիվանդության, կրծքագեղձի քաղցկեղի խնդրի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ:

 

«Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածվածներից է: Հիվանդության դեմ պայքարի մեխանիզմների, բժշկության զարգացմանը զուգահեռ, աշխարհն այսօր փորձում է հիվանդությունը հաղթահարել վաղ փուլերում` սքրինինգային ծրագրերով` փորձելով խթանել վաղ հայտնաբերումը»,- ողջույնի խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման սոցիալական ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, բժիշկ-մասնագետներ և մարդիկ, ովքեր անցել են հիվանդության հաղթահարման բարդ ուղին։

 Միաժամանակ, մասնագիտական հատվածում ցուցադրվել է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար իրականացվող պետական ծրագրին նվիրված վավերագրական ֆիլմ և հիվանդության վաղ ախտորոշման կարևորության մասին տեսաձայնագրություններ:

Միջոցառումը եզրափակվել է «Երեխաները մայրիկների համար» խորագրով համերգային ծրագրով։

 

Լրահոս

Դիտել ավելին