Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

16 Հոկտեմբեր, 2021 19:27
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Կոտայքի մարզում այսօր խոշոր ավտովթար է եղել: 57-ամյա Յուրիկ Թորոսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում Հրազդան քաղաք տանող գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com  կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ:

Մինչ «Սևան» ԲԿ տեղափոխվելը, հիվանդին բուժօգնություն են ցուցաբերել «Հրազդան» բժշկական կենտրոնում:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերաբարձ կռունկով դուրս բերվեց և հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին