Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային այցով Ալավերդիում են եղել Լոռու մարզպետն ու ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2021 17:59
Աշխատանքային այցով Ալավերդիում են եղել Լոռու մարզպետն ու ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը (լուսանկարներ)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում՝ այստեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով: Մարզի ղեկավարին միացել է  նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:

Իրականացվող ծրագրերից առաջինը Ալավերդի բնակավայրի բազմաբնակարան շենքերի բարեկարգումն է, ինչի հետ կապված դժգոհության ալիք էր բարձրացել: Օրեր առաջ անձրևաջրերը հեղեղել էին դեռևս հիմնանորոգման ընթացքում գտնվող շենքի վերևի հարկերի բնակարանները:

Մարզի ղեկավարն այցելել է նաև վերջերս բարեկարգված Արցախյան պատերազմների զոհերին նվիրված պուրակ,  ծաղիկներ խոնարհել նահատակների շիրիմներին։

Ալավերդի համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվում է նաև գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 98 մլն դրամ է: Համայնքում կառուցվում են նաև ճեմուղիներ։

Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանն իր դիտարկումներն է արել: Հորդորել է աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին