Կարևոր իրադարձություններ

«Սպուտնիկ V-ի» վեկտորի հիմքում կիրառվել է մարդու ադենովիրուս

16 Հոկտեմբեր, 2021 17:53
«Սպուտնիկ V-ի» վեկտորի հիմքում կիրառվել է մարդու ադենովիրուս
«Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության՝ Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից:
 
 Ինչպես և «ԱստրաԶենեկան», «Սպուտնիկ V-ի» վեկտորի հիմքում ևս ադենովիրուսն է, սակայն այս դեպքում կիրառվել է մարդու ադենովիրուս:
 
 Թեև «Սպուտնիկ V-ն» գրանցվել է մոտավորապես 60 երկրներում, սակայն դեռևս պետք է հավանություն ստանա EMA-ի կողմից՝ Եվրոպա ներմուծման և օգտագործման համար:
 
 2020թ. սեպտեմբերին հեղինակավոր բժշկական «The Lancet» ամսագրում լույս են տեսել «Սպուտնիկ V-ի» կլինիկական փորձարկումների 1-ին և 2-րդ փուլի որոշ արդյունքներ, որոնք վկայում են այն մասին, որ պատվաստանյութը ձևավորում է ուժեղ իմուն պատասխան՝ առանց լուրջ կողմնակի ազդեցությունների:
 
 Իսկ 2021թ. փետրվարի 2-ին նույն «The Lancet» ամսագրում հրապարակվել են «Սպուտնիկ V-ի» կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի արդյունքները, ըստ որոնց՝ ռուսական պատվաստանյութը ցուցաբերում է 91.6% արդյունավետություն ախտանշանային COVID-19-ի դեմ, առանց լուրջ կողմնակի ազդեցությունների և բարձր արդյունավետություն ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերում և հոսպիտալացումների դեմ:
 

Լրահոս

Դիտել ավելին