Կարևոր իրադարձություններ

Բաքվում առևտրի կենտրոն է հրդեհվել

16 Հոկտեմբեր, 2021 15:34
Բաքվում առևտրի կենտրոն է հրդեհվել

Բաքվի կենտրոնական մասում շաբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել Metro City առևտրի կենտրոնի տարածքում, հայտնում է Sputnik Ադրբեջանը:

Հրդեհի մակերեսը, ըստ ԱԻՆ-ի, կազմել է 300 քմ: Հրդեհի մարման համար գործի է դրվել 21 հրշեջ մեքենա և պետական ​​հրշեջ ծառայության 105 աշխատակից:

Պետական ​​հրշեջ ծառայությունը հայտնել է, որ կրակը տարածվել է մոտակա մի քանի օբյեկտների վրա: Հարևան փողոցներով երթևեկությունը սահմանափակվել է: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել մի շարք ուղևորատար ավտոբուսների երթևեկության ռեժիմում:

 

Լրահոս

Դիտել ավելին