Կարևոր իրադարձություններ

Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձը կամ անձինք հրկիզել են սպանություն կատարողի տունը

16 Հոկտեմբեր, 2021 15:02
Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձը կամ անձինք հրկիզել են սպանություն կատարողի տունը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, և այդ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։ 

Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Արարատի, Մասիսի, ոստիկանության մեծ թվով ծառայողներ, քանի որ գյուղացիները մի պահ արգելել են հրշեջներին, որպեսզի մոտենան հրդեհի վայրին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին