Կարևոր իրադարձություններ

«Պաշարված» դիրք և հրամանատարական դիտակետ չկա․ ՊԲ

16 Հոկտեմբեր, 2021 14:26
«Պաշարված» դիրք և հրամանատարական դիտակետ չկա․ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է տարածել՝ կապված ֆեյսբուքյան որոշ գրառումների հետ, թե Արցախում կան պաշարված դիրքեր։ ՊԲ հայտարարության մեջ ասվում է․

Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները "պաշարված" դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։

Նշենք, որ րոպեներ առաջ գրառում տարածվեց այն մասին, թե ՊԲ 5րդ ՊՇ (Մարտակերտի) 4րդ ՀՎ ՀԴԿ-ն ( Օմեգա կոչեցյալը) հիմա փաստացի պաշարված է։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին