Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում , իսկ եթե ճիշտ` կյանքեր: Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
«Երեկ կատարվել է 19.360թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 1.863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41մահվան դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 20161 պացիենտ:
Ամեն առավոտ մարդիկ կարդում են այս թվերը և անցնում իրենց գործերին,կարծես ոչինչ էլ չի եղել, բայց սրանք սոսկ թվեր չեն, այս ամենի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, պատվաստված լինելու կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները, քովիդը հորինած ինչ-որ սարսափ ֆիլմ համարողները, պատվաստանյութի մասին ամենաֆանտաստիկ պատմություններ հորինողները և դրանց հավատացողները։
20.161պացիենտ բուժում է ստանում, բուժաշխատողները գիշեր ու զօր պայքարում են նրանց կյանքի և առողջության համար`վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը։
41-ը լոկ թիվ չէ, մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, որոնք ունեին երազանքներ...
Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում , իսկ եթե ճիշտ` կյանքեր...
Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներն»,- գրել է նա։