Կարևոր իրադարձություններ

Սպանություն Արարատի մարզում. 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով մահացել է

16 Հոկտեմբեր, 2021 10:27
Սպանություն Արարատի մարզում. 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։  Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել է Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել է վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդաին։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող մահակը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին