Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»

16 Հոկտեմբեր, 2021 08:42
Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը հաջորդ ամիս անցկացվող ընտրություններին կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: Նա, հիշեցնենք, Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահվանից հետո է նշանակվել համայնքապետի պաշտոնակատար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արփի Դավոյանի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՔՊ-ական է: «Ժողովրդի» հետ զրույցում նա նշեց, որ քաղաքի ավագանին չի գործում: «Գրիգորյանին պաշտոնավարելու բարդ ու ծանր ժամանակներ են բաժին հասել, նա փաստացի համայնքի բյուջեն տնօրինել չի կարողանում: Այսինքն՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ գումարներ, հատկացումներ չեն կատարվում, իսկ դա բավական կաշկանդիչ հանգամանք է ղեկավարի համար»,- նշեց Դավոյանը:

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 25-ին՝ դեռևս լուսահոգի Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում, Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում էին ներկայացրել: Առանց նրանց մասնակցության, ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականն ու լուծարված համարել ավագանին:

Ստեփանավանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նոյեմբերի 14-ին են նշանակված: Եվ, փաստորեն, այստեղ նույնպես իշխանությունները սեփական համայնքապետն են ուզում ունենալ: Իշխանամերձ աղբյուրները մեզ փոխանցեցին, որ Գորիսի ու Գյումրիի ընտրություններից հետո իշխանական պատգամավորները նաև Ստեփանավանում են ակտիվ քարոզարշավ իրականացնելու՝ Ստեփանավանը որևէ կերպ ձեռքներից բաց չթողնելու համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին